Tuesday 16 May 2017

բնագիտություն






ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՃՆՇՈՒՄ, ԲԱՇԽՈՒՄԸ ԵՐԿՐԱԳՆԴԻ ՎՐԱ

Մթնոլորտային ճնշում Երկրի ձգողական ուժի շնորհիվ` մթնոլորտի վերին շերտերր ճնշում են ստորին շերտերի, իսկ վերջիններս՝ նաև Երկրի մակերևույթի վրա: Այսինքն՝ օդն իր կշիռով ազդում է Երկրի մակերևույթի վրա, առաջացնում ճնշում:
Մթնոլորտի կողմից Երկրի մակերևույթի և դրա վրա գտնվող առար­կաների վրա գործադրած ճնշումը կոչվում է մթնոլորտային ճնշում։
Մթնոլորտն ահռելի ուժով ազդում է նաև մարդու վրա, սակայն մարդը դա չի զգում, որովհետև օդի արտաքին ճնշմանը հակազդում է օրգանիզմի ներքին ճնշումը:
Մթնոլորտային ճնշումը չափում են ճնշաչափ (բարոմետր) կոչվող սար­քով, որր լինում է սնդիկային և մետաղային՝ աներոիդ (առանց հեղուկի): Սնդիկայինն օգտագործվում է օդերևութաբանական կայաններում և տեղաշարժման համար հարմար չէ, իսկ մետաղայինը հեշտ և հար­մար է տեղափոխման համար:
Մթնոլորտային ճնշումն առաջին անգամ սնդիկային ճնշաչափով չա­փել է Տորիչելլին 1649 թ.: Սնդիկային ճնշաչափը բաղկացած է 1 մ երկա­րությամբ, մի ծայրը փակ ապակե խողովակից, որի վրա կան միլիմետրային բաժանումներ (1000 մմ), և լցված է սնդիկով: Բաց ծայրով այդ խողովակը շրջված է սնդիկով լցված թասի մեջ ։
Այդ դիրքում խողովակում սնդիկի սյան բարձրությունը՝ արտահայտված միլիմետրերով, կլինի տվյալ վայրի մթնոլորտային ճնշումը:
Այն ճնշումը, որը դիտվում է օվկիանոսի մակարդակին, 00C ջերմաս­տիճանում և հավասար է սնդիկի 760 մմ սյան գործադրած ճնշմանը, կոչ­վում է նորմալ մթնոլորտային ճնշում:
Եթե ցուցմունքը 760 մմ ֊ից ավելի է, ապա ճնշումը բարձր է, իսկ եթե պակաս է՝ ցածր:
Չափումները ցույց են տալիս, որ մթնոլորտային ճնշումն ըստ բարձրության ենթարկվում է փոփոխության: Ըստ բարձրության՝ օդը նոսրանում է, իսկ ճնշումը՝ ընկնում: Դա է պատճառը, որ լեռների վրա ճնշումն ավելի փոքր է, քան հարթավայրերում:
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ներքնոլորտի ստորին շեր­տում յուրաքանչյուր 1000 մ բարձրանալիս ճնշաչափի ցուցմունքը նվա­զում է մոտ 100 մմ-ով:
Օրինակ’ եթե լեռան բացարձակ բարձրությունը 4000 մ է, ապա գագա­թին մթնոլորտային ճնշումը կլինի 360 մմ (760 մմ — 4 ■ 100 մմ = 360 մմ):
Մթնոլորտային ճնշումր փոփոխվում է նաև՝ օդի ջերմաստիճանից կախված: Ջերմաստիճանի աճի դեպքում օդն րնդարձակվում է, դառնում է ավելի նոսր, ուստի ճնշումր նվազում է:
Հետևաբար՝ որքան օդի ջերմաստիճանր բարձր է, այնքան ճնշումր ցածր է, և հակառակր:
Մթնոլորտային ճնշման բաշխումը երկրագնդի վրա: Մթնոլորտային ճնշումր Երկրի մակերևույթի վրա տեղաբաշխված է խիստ անհավասա­րաչափ: Պատճառն այն է, որ երկրագնդի վրա կան տարբեր բարձրությամբ և տարբեր ջերմաստիճաններ ունեցող վայրեր:
Քարտեզի վրա հավասար մթնոլորտային ճնշումներր պատկերում են հատուկ տարված գծերով, որոնք կոչվում են իզոբարեր ((հունարեն, իզոս՝ հավասար, բարոս՝ ծանրություն, ճնշում բառերից):
Երկրագնդի վրա մթնոլորտային ցածր ճնշման մարզն անվանում են ցիկլոն, իսկ մթնոլորտային բարձր ճնշման մարզը՝ անտիցիկլոն:
Ցիկլոններր երկրագնդի վրա հիմնականում ձևավորվում են հասարա­կածային և բարեխառն լայնությունների տաք ու խոնավ վայրերում:
Անտիցիկլոնները ձևավորվում են հիմնականում չորային շրջաննե­րում, ինչպես շոգ, այնպես էլ՝ ցուրտ կլիմայական պայմաններում:
Հարցեր և առաջադրանքներ
  1. Ի՞նչ է մթնոլորտային ճնշումը:
  2. Ի՞նչ սարքով են չափում մթնոլորտային ճնշումը:
  3. Ինչպե՞ս է փոխվում մթնոլորտային ճնշումն ըստ բարձրության:
  4. Ի՞նչ է իզոբարը:
  5. Ի՞նչ են ցիկլոնը և անտիցիկլոնը:
  6. Երևանում մթնոլորտային ճնշումը հավասար է 660 մմ բարձրությամբ սնդիկի սյան գործադրած ճնշմանը: Հաշվեք, թե նույն պահին ճնշու­մը որքա՞ն կլինի Սևանա Լճի ափին, եթե այն Երևանից բարձր է մոտ 1 կմ:

Ճամբորդություն Էրեբունի թանգարան

Մարտի 2-ին երորդ չորորդ ժամերին մենք ընկեր Իվետայի և ընկեր Անահիտի հետ գնացինք Էրեբունի թանգարան: Թանգարանը գտնվում է Արին Բերդ բլրի վրա Այնտեղ կաին պատմամշակույթային նկարներ:Տեսանք սեպաքարեր որից մեկը Էրեբունի անձնագիրն էր: Մեզ ցուցադրեցին շատ կժեր, առաձնանում էր գինու 750լ մի կուժ, որի վրա կար երեք կետեր, ամեն մի կետ 250-լիտր է: Իսկ փոքր կժերի մեջ լցված  են եղել գարեջրեր: Մեզ նաև ասացին, որ Էրեբունին նշանակում է հաղտթանակ:

Գետեր առաջադրանք

1.Ի՞նչ է գետը։
Գետ է կոչվում, ջրային բնական հոսքը, որպես կանոն քաղցրահամ ջրով, որը հոսում է դեպի օցկիանոս, ծով, լիճ կամ այլ գետ։
2. Ի՞նչ մասերից է բաղկացած գետային համակարգը:
Գետը բաղկացած է հունից և ակունքից։
3. Գետերի սնման ի՞նչ աղբյուրներ գիտեք: Բերեք օրինակներ: Ինչ հայկական գետեր գիտեք, բերեք 10 օրինակ:
Արաքս, Հրազդան, Քասախ, Դևբեդ, Մեծամոր, Ախուրյան, Արփա, Որոտան, Աղստև, Ձորագետ։
4. Ի՞նչ տարբերություն կա հորդացման և վարարման միջև:
Վարարման ժամանակ գետի ջրի մեջ ավելանում է կոշտ նյութի քանակը։ Գետի ջրի մակարդակի բարձրացումը կոչվում հորդացում։
5.Որ գետերն են արագահոս, նավարկելի՝
—լեռնային, թե հարթավայրային:
Հարթավայրային։

Ամփոփիչ թեստային աշխատանք. քարոլորտ

Ո՞ր պատասխանն է ճիշտ.
1. Որտե՞ղ են առաջանում երկրաշարժերը:
ա) հարթակներում բ) երկրածալքերում
2. Ո՞ր շերտն է բացակայում օվկիանոսային երկրակեղևում.
ա) նստվածքային բ) բազալտային գ) գրանիտային
Լրացրեք նախադասությունները:
1. Երկրակեղևի անկայուն, շարժունակ տեղամասերն անվանում են Հրաբուխներ :
2. Առանձնացնում են երկրակեղևի երկու հիմական տեսակ’մայրցամաքային և օվկիանոսային:
3. Մշտական կամ պարբերական ակտիվություն ցուցաբերող հրաբուխները կոչվում են  գործող:
4. Երկրակեղևի խորքը, որտեղ գոյանում են խզում, ճեղքում և ապարների տեղաշարժ, կոչվում է երկրաշարժի օջախ:
5. Լեռան բարձրությունը, հաշված ստորոտից, անվանում են բլուրներ:
Ո՞ր պնդումերն են ճիշտ:
1. Երկրի միջնապատյանն անընդհատ շարժման մեջ է:-Այո
2. Հրաբխի գործելուց մագման միշտ դուրս է գալիս Երկրի մակերևույթ:-Տաք ջերմաստիճանից մագման լավա դարձաց դուրս է գալիս Երկրի մակերևույթ
3. Գործող հրաբուխները մշտական կամ պարբերական ակտիվություն են ցուցաբերում:-Այո
4. Ֆիզիկական հողմահարությունը կարող է պայմանավորվել ջերմաստիճանի կտրուկ փոփոխություններով:-Ոչ 
5. Լեռների քայքայումը պայմանավորված է հիմնականում հողմահարությամբ:-Ոչ

ՋՐՈԼՈՐՏ՝ ՋՈՒՐԸ ԲՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ: ՋՐԻ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Ջուրը բնության մեջ: Ջրոլորտ: Երկրագնդի մակերևույթի մեծ մասը ծածկված է ջրով:
Երկրագնդի վրա ջրի ծավալի մեծ մասը Համաշխարհային օվկիանո­սի աղի ջրերն են: Միայն չնչին մասը կազմում են ցամաքի, մթնո­լորտի ե կենդանի օրգանիզմների մեջ գտնվող ջրերր:
Մարդուն անհրաժեշտ քաղց­րահամ ջրի ծավալր մեր մոլորա­կի վրա շատ չնչին է, ըստ որում՝ բաշխված է խիստ անհավասա­րաչափ: Մի տեղ ջրի ավելցուկի պատճառով գոյացել են ճահիճ­ներ, իսկ մեկ այլ տեղ ջրի սակա­վության պատճառով առաջացել են անապատներ:
Օվկիանոսի, ցամաքի, մթնոլորտի ե կենդանի օրգանիզմների մեջ գտնվող ջրերր միասին կազմում են Երկիր մոլորակի ջրային թաղանթը՝ ջրոլորտը:
Ջրի հատկությունները: Ջուրր թափանցիկ, անհոտ հեղուկ է: Իր որոշ զարմանալի հատկություններով այն տարբերվում է բնության մեջ եղած մնացած բոլոր նյութերից:
Մաքուր ջուրր սառչում է 0 °C-ում, եռում ե գոլորշի է դառնում 100 0C-ում:
Հայտնի է, որ նյութերը տաքանալիս րնդարձակվում են, դրանց խտությունր փոքրանում է, իսկ սառչելիս սեղմվում են, և խտությունր մեծանում է: Սակայն, ի տարբերություն բոլոր նյութերի՝ ջուրր միակ նյութն է, որի խտությունը պինդ վիճակում (սառույց) ավելի փոքր է, քան հեղուկ վիճակում: Ջրի կարևոր հատկություններից է նաև զանազան նյութեր իր մեջ լու­ծելու ունակությունը: Անցնելով ապարների միջով՝ ջուրր լուծում է զանա­զան նյութեր:
Բնական ջրերր, ըստ դրանց մեջ լուծված աղերի քանակի, լինում են քաղցրահամ և աղի:
Այն ջրերը, որոնք մեկ լիտրում պարունակում են մինչև 1 գրամ լուծ­ված աղեր, կոչվում են քաղցրահամ, իսկ 1 գրամից ավելի աղ պարունակող ջրերը կոչվում են աղի:
Աղի ջրերր պիտանի չեն խմելու և դաշտերի ոռոգման համար: Բոլորովին մաքուր ջրերր նույնպես պիտանի չեն, որովհետև ջրի մեջ բնական վիճա­կում լուծված որոշ քանակությամբ նյութերն անհրաժեշտ են բույսերի և կենդանիների կենսագործունեության ապահովման համար:
Նույնիսկ խմելու համար լավագույն է համարվում այն ջուրր, որի մեկ լիտրը պարունակում է չնչին քանակի լուծված նյութեր, և վնասակար բակ­տերիաներ չի պարունակում:
Ջրի մյուս կարեոր հատկությունր ջերմունակությունն է, այսինքն՝ ջեր­մություն կլանելու և կուտակելու հատկությունը:
Ջուրր սառույց վիճակից հեղուկի և հեղուկից գոլորշու վերածվելիս շրջապատից կլանում է մեծ քանակությամբ ջերմություն: Օրինակ՝ ամառ­վա շոգին քաղաքի վրա տեղացած անձրևը րոպեների րնթացքում կարող է գոլորշանալ՝  շրջապատից կլանելով մեծ քանակությամբ ջերմություն: Որ­պես արդյունք՝ քաղաքի օդի ջերմաստիճանր կարող է մի քանի աստիճա­նով նվազել՝ մեղմացնելով շոգր: Իսկ ջուրր սառույց կամ գոլորշին հեղուկ դառնալիս տեղի է ունենում հակառակ գործրնթացր. կլանված ջերմու­թյունն անջատվում է և հաղորդվում շրջապատին:
Օրինակ՝ ջրավազաններր, ամռանը կուտակելով Արեգակի ջերմային էներգիան, զովացնում են մերձակա տարածքի շոգը, իսկ ձմռանր կուտակ­ված ջերմությունն աստիճանաբար հաղորդում են շրջապատին՝ մեղմելով սաստիկ ցուրտը:
Հարցեր և առաջադրանքներ
  1. Ի՞նչ է ջրոլորտը: Որո՞նք են դրա բաղադրամասերը:
  2. Ջրի ի՞նչ հատկություններ գիտեք:
  3. Ո՞ր ջրերն են կոչվում քաղցրահամ:
  4. Ի՞նչ է ջրի ջերմունակությունը: Ինչպե՞ս է դա ազդում կիմայի վրա:
  5. Ինչո՞ւ ամռան շոգին տեղացած հորդառատ անձրևից որոշ ժամա­նակ հետո շոգը մեղմում է:

ՋՐԻ ՇՐՋԱՊՏՈՒՅՏԸ ԵՎ ԴՐԱ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԲՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Ջրի շրջապտույտը բնության մեջ: Ջրի ծավալր Երկրի վրա միշտ հաս­տատուն է և չի փոխվում: Սակայն այդ ջուրը գտնվում է անընդհատ շարժ­ման մեջ՝ անցնելով ջրոլորտի մի բաղադրիչից մյուսին, ինչպես նաև’ մի վիճակից մյուսին: Այսինքն՝ տեղի է ունենում ջրի շրջապտույտ:
Ջուրը, Համաշխարհային օվկիանոսից գոլորշանալով, անցնում է մթնոլորտ, այնտեղից տեղումների ձևով թափվում ցամաքի վրա, որտե­ղից էլ՝ գետերի ու աղբյուրների միջոցով նորից վերադառնում օվկիանոս:
Տարբերում են ջրի շրջապտույտի երկու տեսակ՝ տեղական կամ փոքր և համաշխարհային կամ մեծ:
Տեղական կամ փոքր շրջապտույտ: Երկրի մակերևույթից Արեգակի ճառագայթների ազդեցության տակ ջուրն արագ գոլորշանում է, և գոլորշիները բարձրանում են վեր: Որոշ բարձրության վրա դրանք, սառելով ու խտանա­լով, տեղումների ձևով թափվում են Երկրի մակերևույթին: Եթե այս գործրնթացր տեղի է ունենում սահմանափակ տարածքի վրա, ապա կոչ­վում է տեղական կամ փոքր շրջապտույտ:
Համաշխարհային կամ մեծ շրջապտույտ: Միշտ չէ, որ Երկրի մակեր­եույթից գոլորշացած ջուրր թափվում է նույն տեղում:
Օվկիանոսից գոլորշացած ջրի մի մասր տեղումների ձեով թափվում է նույն տեղում, իսկ մյուս մասը քամիների ու օդային զանգվածների միջոցով տեղափոխվում է ցամաքի վրա և տեղումների ձևով թափվում այնտեղ: Թափված տեղումների մի մասր սնում է գետերր, կուտակվում լճերի ու ճա­հիճների մեջ, որոշ քանակություն ներծծվում է երկրակեղևի մեջ՝ առաջաց­նում ստորերկրյա ջրեր, և վերջապես՝ ցամաքից կարող է նորից գոլորշանալ: Ի վերջո՝ թափված տեղումները, գետերի ու ստորերկրյա ջրերի մի­ջոցով հոսելով, նորից վերադառնում են օվկիանոս: Ջրի այդպիսի շրջապտույտր կոչվում է համաշխարհային կամ մեծ շրջապտույտ:
Ջրի շրջապտույտի նշանակությունը: Ջրի շրջապտույտր չափազանց կարևոր նշանակություն ունի Երկիր մոլորակի համար:
Ջրի շրջապտույտի միջոցով են գոյանում քաղցրահամ ջրի պաշարները ցամաքի վրա: Եթե չլիներ գոլորշացումը, ապա արագ կսպառվեր քաղց­րահամ ջուրր, և կյանքր գոյություն չէր ունենա:
Այսպիսով՝ ջրի շրջապտույտի միջոցով անընդհատ թարմանում ու հա­մալրվում են մթնոլորտի և ցամաքի ջրերը: Որքան ջրի շրջապտույտն ա­րագ լինի, այնքան տեղումներ շատ կգոյանան, և գետերի, լճերի ջրերն ա­վելի արագ կթարմանան:
Միլիոնավոր տարիների րնթացքում ջրի շրջապտույտի միջոցով ցա­մաքից օվկիանոս են տեղափոխվում հսկայական քանակությամբ տիղմ, ավազ և լուծված նյութեր: Օվկիանոսները հարստանում են ոչ միայն գետե­րի բերած աղերով, այլև’ տեղում գոլորշացման հետևանքով անջատված աղերով: Դա՝ է պատճառը, որ օվկիանոսի ջուրն աղի է և աստիճանաբար ավելի է աղիանալու:
Վերջապես՝ ջրի շրջապտույտի շնորհիվ է, որ օվկիանոսներում կու­տակված ջերմությունը տեղափոխվում է ցամաք՝ մեղմացնելով շրջապա­տի կլիման:
Հարցեր ե առաջադրանքներ
  1. Ի՞նչ գործոններով է պայմանավորված ջրի շրջապտույտը Երկրի վրա:
  1. Ջրի շրջապտույտի ի՞նչ տեսակներ գիտեք:
  2. Որո՞նք են ջրի փոքր և մեծ շրջապտույտները:
  3. Ո՞րն է ջրի շրջապտույտի նշանակությունը բնության մեջ:

Բնագիտություն

Բնության, որ երևվույթն է կոչվում երկրաշարժ:
միջնապատյանի վերին մասում հանկարծակի տեղաշարժերի, ճեղքումների ու խզումների հետևանքով առաջացած երևույթը կոչվում երկրաշարժ:
Ինչպես են առաջանում եկրաշարժերը:
Երկրաշարժ, ստորգետնյա ցնցում, որ տեղի է ունենում երկրակեղևի որոշակի զանգվածում կուտակված էներգիայի կտրուկ լիցքաթափման արդյունքում։
Տարբեր ժամանակաշրջաններում երկրաշարժերի առաջացումը բացատրվել է տվյալ ժամանակներում ընդունված պատկերացումների համաձայն և հիմնականում կապվել է տարատեսակ կենդանիների շարժումների հետ։
Ինչ է երկրաշարժի օջախը:
Երկրակեղևի խորքը, որտեղ գոյանում են խզում և ապարների տեղաշարժ, կոչվում է երկրաշարժի օջախ: 
Հրաբխի ինչ տեսակներ գիտեք:
Հրաբուխները լինում են գործող, քնած և հանգած։ Գործող հրաբուխները մշտական կամ պարբերական ակտիվություն են ցուցաբերում: Գործող հրաբուխներից են Սաունա Լոան Հավայան կղզիներում (ԱՄՆ), Էտնան Սիցիլիայում (Իտալիա) և այլն: 
Որտեղ են առաջանում ցեխային հրաբուխները:
Առաջանում են հատկապես նավթաբեր շրջաններում, որտեղ գազերի ճնշման տակ ցեխազանգվածներ, ցեխաջրեր ու նավթ են արտաժայթքում Երկրի մակերևույթ:
Ինչ է ստորջրյա հրաբուխը:
Ստորջրյա հրաբուխը ծովերի մակերևույթում առաջացած լեռները, կոչվում է ստորջրյա հրաբուխը:
Ինչ տեսակի հրաբուխներ կան:
Безымянный.png

Բնագիտություն 04.12.2016թ.

 Քարոլորտը: Երկրի ներքին կառուցվածքը, երկրակեղև:
Առաջադրանքը կարող եք ներկայացնել նաև նկարելով:
Քանի ոլորտ են առանձնացնում Երկրի կառուցվածքում:
Քարոլորտը, ջրոլորտը, մթնոլորտը, կենսոլորտը:
  1. Քանի շերտից է կազմված միջուկը և որոնք են դրանք, նշեք ամեն մի շերտի ջերմաստիճանը:
Միջուկ,  միջնապատյանը, ապա երկրակեղևը:
Միջուկի ջերմաստիճանը հասնումէ 5000 աստիճանի:
Միջնապատյանի ջերմաստիճանը բավականին բարձր է’ մինչև 2900 °C:
Երկրակեղևի  ջերմաստիճանը նվազում է Երկրակեղևի հաստությունը ցամաքում կազմում է 30-80 կմ, իսկ օվկիանոսների հատակին’ 5-10 կմ: Այն կազմում է Երկրի ծավալի 1/100 մասը:
  1. Որքան է երկրակեղևի հզորությունը:
  2. Ըստ գիտնականների ինչից է կազմված միջուկը:
Միջուկը կազմված է հիմնականում երկաթից և նիկելից:
  1. Որքան է միջնապատյանի ջերմությունը:
2900 °C:
  1. Ինչ եղնակով են ուսումնասիրում Երկրի խորքերը:
Հետազոտել են խոր հորատանցքեր փորելու միջոցով: Երկրի ընդերքի մասին տեղեկություններ ստացել են նաև բնական երևույթների ուսումնասիրության ընթացքում: Օրինակ’ հրաբուխների ժայթքումները և տաք աղբյուրների գոյությունը հիմք են տվել եզրակացնելու, որ Երկրի խորքում նյութերը տաք և հալված վիճակում են:
  1. Ինչ է քարոլորտը:
Երկրակեղևը և միջնապատյանի վերին մասը միասին կազմում են քարոլորտ:
  1. Որոնք են երկրակեղևի հիմնական տեսակները:
Երկրակեղևն ունի շերտավոր կառուցվածք: Առանձնացնում են երկրակեղևի երկու հիմնական տեսակ’ մայրցամաքային և օվկիանոսային։
  1. Ինչ կառուցվածք ունի երկրակեղևը:
Երկրակեղևը ունի եռաշերտ կառուցվածք։ Ստորին շերտը՝ բազալտային շերտն:
  1. Ինչ շարժումներ են տեղի ունենում երկրակեղևում:
երկրակեղևում տեղի է ունենում, ցնցումներ, երկրաշարժ:
  1. Ինչ տարբերություն կա մայրցամաքային և օվկիանոսային երկրակեղևի միջև:
Երկրակեղևի խոշոր հատված է, որի մակերևույթի մեծ մասը գտնվում է համաշխարհային օվկիանոսի մակարդակից (այսինքն՝ ծովի մակարդակից) բարձր՝ ցամաքի տեսքով։ Մայրցամաքների թիվը 6-ն է։                                        նց դասեր. 5-րդ դասարա

Թեման — Տարերային աղետներ: Երկրաշարժ և Հրաբուխներ:

Առաջադրանք
Մարդու, անհատի վարքագիծը —մարդկանց վարքագիծը հասկանալու համար անհրա­ ժեշտ են ա շխա տ ա կիցների անհատական տարբերությունների (ընկալման, ընդունակությունների, դիրքորոշումների, մոտիվացիայի և այլն) մասին ծավալուն տեսական գիտելիքներ, ինչպես նաև կազմակերպությունում գործառույթների իրականացման արդյունավետության, համատեղ գործու­ նեության ընթացքում գործընկերների հետ փոխազդեցության և շատ այլ բաների վրա դրանց ազդեցության մեխանիզմների իմացություն:
Ինչպես պետք է վարվել երկրաշարժի ժամանակ, ընթացքում և հետո—
Երկրաշարժը բնության ահեղ երևույթներից է: Երկրաշարժի հետևանքով մի քանի րոպեի ընթացքում կարող են ավերվել քաղաքներ ու գյուղեր, զոհվել տասնյակ հազարավոր մարդիկ:Եթե հնարավոր է, դուրս եկե՛ք շենքից: Համոզվե՛ք, որ դուք բոլոր կառույցներից գտնվում եք անվտանգ հեռավորության վրա: Իսկ եթե ոչ պետք է թաքնվեք սեղանի, մահճակալի կամ տան սյան կողմում կանգնել որպիսի հեռու մնաք փլուզվող պատերից: Անջատե՛ք գազը, էլեկտրաէներգիան, ջեռուցման ցանկացած աղբյուր և փակե՛ք ջուրը: Հանգցրե՛ք լույսը, մոմ մի՛ վառեք, մի՛ օգտվեք վերելակից: Î Կանգնեցրե՛ք նրանց, ովքեր ցանկանում են ցած նետվել առաջին հարկից բարձր գտնվող պատշգամբներից և պատուհաններից: Î Դուրս մի՛ եկեք տանիքներ կամ պատշգամբներ: Դպրոցում երեխաները թաքնվում են սեղանի կամ աթոռների տակ: Իսկ հետո օգնել վիրավոր այն մարդկանց որոնք  չեն կարողանում դուրս գալ փլատակների միջից:

ՄԱՐՄԻՆՆԵՐՆ ՈՒ ՆՅՈՒԹԵՐԸ ՄԵՐ ՇՐՋԱՊԱՏՈՒՄ

untitled1
Նայենք մեր շուրջը և կտեսնենք բազմաթիվ իրեր՝ աթոռ, սեղան, գիրք, մատիտ, խնձոր, բաժակ, համակարգիչ, ավտոմեքենա, ծառ, ջրի կա­թիլ և այլն: Այդ բոլորը մարմիններ են: Մարմիններ են նաև Երկիր մոլորակը, գիշերային երկնքում փայլա­տակող աստղերը, մեզ ջերմացնող Արեգակը, կենդա­նիները, բույսերը: Համեմատելով մարմինները՝ կարե­լի է պարզել դրանց միջև եղած նմանություններն ու տարբերությունները:
Բոլոր մարմինները կազմված կամ պատրաստված են նյութերից:
Նյութերը բազմաթիվ են: Դրանք տարբերվում են համով, հոտով, վիճակով, գույնով, այրվելու, ջրում լուծվելու և այլ հատկություններով:
Երկաթը, ոսկին, պղինձը, թուղթը, ջուրը, ապա­կին, ռետինը, ճկազանգվածը նյութեր են: Իսկ ահա մեխը, մատանին, գավաթը, տետրը, բաժակը, աթոռը, գնդակը, սառույցը մարմիններ են, որոնք պատրաստ­ված կամ կազմված են վերը նշված կամ այլ նյութերից: Այն թեթև գազը, որով լցված են օդում ճախրող փուչիկները, նույնպես նյութ է: Ինքը՝ փուչիկը, պատ­րաստված է մեկ այլ նյութից՝ ռետինից: Ռետինից պատրաստում են նաև ավտոդողեր և այլ իրեր:
Միևնույն նյութից կարելի է պատրաստել։ Այսպես՝ երկաթից պատրաստում են մեխ, մուրճ, կացին, ապակուց՝ բաժակ, փորձանոթ, ալյումինից՝ հաղորդալար, սպասք, աթոռ, սեղան, փայտից՝ աթոռ, նստարան, գրատախտակ և այլն։
Կարելի է նաև նույն տեսակի առարկաներ պատ­րաստել տարբեր նյութերից։ Օրինակ՝ քանոն կարելի է պատրաստել փայտից, ճկազանգվածից, երկաթից, ալյումինից և այլ նյութերից։
Մարմինը կարող է պատրաստված կամ կազմված լի­նել ինչպես մեկ, այնպես էլ մի քանի նյութերից:
Նյութերը սովորաբար լինում են օրգանական և անօրգանական։
Օրգանական նյութերը կենդանի օրգանիզմնե­րի կազմության մեջ մտնող կամ դրանցից ստացվող նյութերն են: Օրինակ՝ բուսական յուղը, կենդանական ճարպերը, շաքարը և այլն։ Օրգանական նյութեր ստա­նում ենք նաև արհեստական ճանապարհով: Օրինակ՝ ճկազանգվածը, դեղանյութերը, ներկանյութերը և այլն։ Արհեստական օրգանական նյութերի օգտագոր­ծումը հնարավորություն է տալիս խնայելու որոշ նյու­թերի բնական պաշարները։ Օրինակ՝ ճկազանգվածից պատրաստված սեղանը փոխարինում է փայտե սեղա­նին, արհեստական մորթին՝ բնական մորթուն և այլն։
Մյուս բոլոր նյութերը, որոնք չունեն օրգանական ծա­գում, անօրգանական են: Օրինակ՝ օդը, ջուրը, քարը, ավազը, կավը, կերակրի աղը, ոսկին, երկաթը և այլն։

No comments:

Post a Comment

մաթեատիկա

1.23x200000=4600000սմ 2. ա)3x10000=3000սմ կամ300մ բ) 5x10000=50000սմ կամ500մ գ) 1x10000=10000սմ կամ100մ դ) 12x10000=120000մ կա12...